News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն մտադիր չէ հրաժարվել միջուկային զենքից։ Հատկապես Ռուսաստանի կողմից նրա միջուկային պոտենցիալի արդիականացման պայմաններում։ Այս մասին հայտնել են Պենտագոնի ներկայացուցիչները ճեպազրույցի ժամանակ՝ հրապարակելով ԱՄՆ նոր միջուկային հայեցակարգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ՄԻջուկային զենքը խաղում ու հետագայում էլ խաղալու է վճռորոշ դեր միջուկային հարձակումը զսպելու ու տեսանելի ապագայում միջուկային տերությունների միջեւ սովորական սպառազինությունների կիրառումով լայնածավալ ռազմական գործողությունների կանխման գործում»,- նշել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը փաստաթղթի նախաբանում։

Նրա խոսքով՝ «ոչ մի ամերիկացի նախագահ չի ենթադրում միջուկային զենքի կիրառում, բացառապես մեր կենսական կարեւորության շահերն ու դաշնակիցների շահերը պաշտպանելու ծայրահեղ անհրաժեշտության դեպքերի»։ «Մեր նպատակն է համոզել հակառակորդներին, որ նրանք ոչինչ ձեռք չեն բերի ու ամեն ինչ կկորցնեն միջուկային զենքի գործածման դեպքում»,- հավելել է Մեթիսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ