News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Փետրվարի 4-ին Կիպրոսի Հանրապետությունում մեկնարկել է հերթական նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը, որից հետո կորոշվի պետության նոր ղեկավարը, փոխանցում է «ՏԱՍՍ-ը: Տեղական ժամանակով ժամը 07:00-ին երկրում ավելի քան 1000 ընտրատեղամաս է բացվել:

Քանի որ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուներից ոչ մեկին առաջին փուլում չի հաջողվել հաղթահարել 50 տոկոսանոց շեմը, երկրորդը փուլին մասնակցում է առավելագույն թվով ձայներ ստացած երկու թեկնածու: Նրանց թվում են երկրի ներկայիս նախագահ Նիկոս Անաստասիադիսը, ում առաջին փուլում հաջողվել էր հավաքել ընտրողների ձայների 35.5 տոկոսը, եւ կղզու հիմնական ընդդիմադիր կուսակցության կողմից սատարվող թեկնածու Ստավրոս Մալասը, որի օգտին քվեարկել է ընտրողների 30.25 տոկոսը:

Կիպրոսի ընտրական հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ նախագահական ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 18 տարին լրացած Կիպրոսի Հանրապետության մոտ 550 հազար քաղաքացի: Առաջին արդյունքները հայտնի կդառնան տեղական ժամանակով ժամը 18:30-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ