News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 22
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին «լավ նախագահ» է համարում, որի գործողությունները պարզապես չեն հասկացվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես ձեզ վստահեցնում եմ, ես սատարում եմ Թրամփին: Նա լավ նախագահ է: Նա անում է դա իր երկրի համար: Նրանք պարզապես չեն դա հասկանում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Դուտերետը:

Դուտերտեն ավելի վաղ կտրուկ քննադատության էր ենթարկում ԱՄՆ նախկին Բարաք Օբամային՝ մի անգամ նրան «շան տղա անվանելով»: Դուտերտեն նաև հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ֆիլիպինցիներին «շների պես են» վերաբերվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news