News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 12
Տեսնել լրահոսը

Սիրիայի օբյեկտների վրա հարձակումները, որոնք փետրվարի 10-ին իրականացրել էին իսրայելցի զինվորականները, դարձան Սիրիայի հակաօդային պաշտպանության դեմ 1982 թվականից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերի խոշորագույն գործողությունը: Այս մասին հայտարարել է Իսրայելի ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Թոմեր Բարը, հաղորդում է Haaretz-ը:

Իսրայելցի զինվորականները հայտարարել էին, որ Սիրիայում 12 թիրախի  հարված են հասցրել, այդ թվում` Սիրիայի չորս ՀՕՊ օբյեկտներին եւ F-16 ինքնաթիռի վթարից հետո չորս իրանական օբյեկտներին:

Իսրայելական ինքնաթիռները Սիրիայի օբյեկտների վրա առաջին հարձակումն իրականացրել էին այն ժամանակ, երբ իրանական անօդաչուն, որը Սիրիայի կողմից խախտել էր Իսրայելի օդային սահմանը, ոչնչացվել էր:

Իրանը հերքել էր, որ իր անօդաչուն Իսրայելի տարածք է ներխուժել: Բարի խոսքով՝ դրոնը Իսրայելի տարածքով ոչ ավելի քան 1.5 րոպե է թռչել, որից հետո ուղղաթիռից խփվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news