News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աֆրինում թուրքական ռազմական գործողությունը Սիրիայի արեւելքում «Իսլամական պետության» պայքարից մեզ շեղեց: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը`հավելելով, որ ուժերը տեղափոխվել են այնտեղ` Աֆրին:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները դեռեւս մտահոգված է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցող վերջին զարգացումներով եւ կոչ է անում բոլոր կողմերին կենտրոնանալ ԻՊ դեմ հաղթանակի վրա:

«Մենք կշարունակենք Թուրքիայի հետ բացարձակապես թափանցիկ լինել Սիրիայում ԻՊ դեմ պայքարի մեր ջանքերի վերաբերյալ», - ասել է նա:

Այնուամենայնիվ, Թիլերսոնը ասել է, որ Միացյալ Նահանգները կպահպանի Սիրիայում ռազմական ներկայությունը, որը կենտրոնացած է ԻՊ դեմ (հաղթանակի):

Նա նշել է, որ ԻՊ-ն Իրաքի եւ Սիրիայի ազատագրված տարածքներում կամ այլուր «վերածնվելու» հատկություն ունի: «Մեզանից յուրաքանչյուրը պետք է շարունակի ամրապնդել ԻՊ-ին հակազդելու մեր կոալիցիան: Մենք տեսանք Իրաքում եւ Սիրիայում ԻՊ ներկայության հետեւանքները: Պատմությունը չպետք է կրկնվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ