Ռուսաստանն անհապաղ սկսում է հանել դիզելի արտահանման սահմանափակումները։ Դրա մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ Ալեքսանդր Նովակը։

«Ռուսաստանը պատրաստ է արդեն հոկտեմբերին ԱՄՆ շուկա մատակարարել դիզելի լրացուցիչ ծավալ և կարող է նոյեմբերին ու դեկտեմբերին մեծացնել այս վառելիքի արտահանման մատակարարումները՝ նավթավերամշակող գործարանների վերանորոգումից դուրս գալուն զուգընթաց»,- նշել է նա։