News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոտ օրերս ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը կհանդիպի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը:

«Մեր հանդիպումը չի լինելու բաց, որ ես հանդիպեմ նախագահին, ասեմ՝ ընդունում եմ, որովհետեւ մեր հարաբերությունները ոչ միայն ընկերական, բարեկամական,  այլ նաեւ դեսպանի եւ նախագահի հարաբերություններ են, տվյալ դեպքում լինելու են նաեւ աշխատանքային քննարկումներ»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ են ակնկալում իրենից մտավորականությունը, հանրությունը, Արմեն Սարգսյանը ասաց, որ ամենադժվարը մարդկանց մտածողությունը փոխելն է:

«Հասարակությունը հսկայական ակնկալիքներ ունի սկսած նրանից, որ հանրության մոտ կա իներցիոն մի մտածողություն, որ նախագահը մեկն է, որ ունի վերեւից ներքեւ ուղղաձիգ  իշխանություն, եւ հակառակը՝ ասում են, որ նախագահի լիազորությունները չկան, կամ այնքան քիչ են, որ նախագահը ոչինչ չի կարող անել: Սա ասում է ե՛ւ հանրությունը ե՛ւ կուսակցությունները, իսկ սա ամենացավալի իրողություն է, քանի որ ցանկացած փոփոխություն տեղի է ունենում մտածողության պատճառով:Ամենամեծ դժվարությունը մեր երկրում այն է, որպեսզի մարդիկ հույս ու հավատ ունենան»,- ասաց նա:

Նշենք, որ ՀՀ նախագահը ընտրությունը Ազգային ժողովում տեղի կունենա մարտի 2-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ