News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մեր երկրում երկխոսության կարիք կա, բոլոր կառույցները, կուսակցությունները ԱԺ-ում, թե դրանից դուրս պետք է սկսեն երկխոսություն, հակառակ դեպքում հասարակությունը կմնա մասնատված: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության գրասենյակում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով, Հայաստանը շրջափակման մեջ գտնվող երկիր է` հսկայական խնդիրներով, եւ տնտեսությունը զարգացնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու խնդիր ունի, ինչի համար ազգային երկխոսություն է անհրաժեշտ:

«Եվ ինչ-որ տեղից պետք է սկսվի այդ երկխոսությունը, եթե դա չլինի, հասարակության, ձեր, իմ կողմից թվարկված խնդիրներից որեւէ մեկը չենք կարողանալու լուծել: Եթե մենք մեր քաղաքացիներին, անհատներին, քաղաքական ղեկավարներին, ապագա նախագահին, վարչապետին, նախարարին կամ գյուղապետին բաժանենք «իմ» ու քո»-ի, տեղ չենք հասնի: Ես կարծում եմ, որ ազգային երկխոսությունը շատ էական է: Ժամանակն է, որ խոսենք, որովհետեւ մարտահրավերներն այնքան շատ են, որ մենք չենք էլ պատկերացնում»,- ընդգծեց Սարգսյանը:

Նրա խոսքով, հասարակությունն այսօր բեւեռացած է, որտեղ կան հարուստ մարդիկ եւ հսկայական թվով աղքատ մարդիկ. «Մենք պետք է դառնանք երկիր, որտեղ մարդիկ պետք է պայքարեն աղքատությունը վերացնելու համար: Յուրաքանչյուր պետք է կարողանա իր արժանապատիվ, լավ աշխատանքով իր ընտանիքը պահել, որ դառնա ավելի հարուստ, ոչ թե աղքատանա: Մենք չենք կարող սա հաղթահարել, քանի դեռ ազգային երկխոսությունը չկա»:

Նրա խոսքով` անկախ նրանից, թե ով կլինի ՀՀ հաջորդ նախագահը, նա պետք է դառնա այն անձը, ով կսկսի այդ երկխոսությունը, որպեսզի հայությունը նորից սեւի եւ սպիտակի, աղքատի եւ հարուստի, հայաստանցու եւ սփյուռքահայի չբաժանվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ