ԱՄՆ-ի ագրեսիան Սիրիայի նկատմամբ կարող է հանգեցնել ահաբեկչության դեմ պայքարի ձգձգմանը: Այս մասին Մոսկվայում «Վալդայ» ակումբի կազմակերպած խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյն Շաաբանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»-ն:
«Ամերիկայի ագրեսիան Սիրիայի դեմ կարող է ձգձգել ահաբեկչական վարձկանների նկատմամբ մեր վերջնական հաղթանակը, սակայն չի կարող փոխել այն փաստը, որ Ամերիկան եւ արեւմտյան ուժերը պատմության մյուս՝ սխալ կողմում են»,- ասաց նա: