News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրեցյալի հետ սեռական հարաբերությունը տեսանկարահանելու եւ այն նրա կնոջը ցույց տալու սպառնալիքով գումար շորթելու մեջ մեղադրվող երկու տարվա ազատազրկման դատապարտված Մ. Գրիգորյանի շահերի պաշտպանի բողոքը Վճռաբեկ դատարանը վերադարձրել է: Վճռաբեկ դատարանն այն վերադարձրել է բողոքի ձեւական սխալները շտկելու համար:

Մ. Գրիգորյանը պայմանական ազատազրկման էր դատապարտվել Առաջին ատյանի դատարանի կողմից, մեղադրողը դիել էր Վերաքննիչ դատարան՝ պահանջելով նրա նկատմամբ ազատազրկում պատիժը պայմանականորեն չկիրառելու առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանել եւ դատապարտել երկու տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանը մեղադրողի բողոքը բավարարել էր:

NEWS.am-ի հետ զրույցում Մ. Գրիգորյանը նշել էր, որ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, քանի որ իր կատարած արարքն ապացուցող փաստեր կան, թե ինչու է այդ քայլին գնացել, նա չէր ցանկացել պատասխանել:

Ըստ մեղադրական եզրակացության, Մ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շորթմամբ Ա. Էսքանդարիի զգալի չափերով գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ, իր բջջային հեռախոսով գաղտնի, տեսանկարահանել է իրենց միջեւ տեղի ունեցած սեռական հարաբերությունը եւ նշված` վարկաբեկող տեսանյութերը Ա. Էսքանդարիի կնոջը եւ այլ անձանց հրապարակելու սպառնալիքով վերջինից մաս-մաս պահանջել է ընդհանուր 800 ԱՄՆ դոլար գումար:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շորթումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ