News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պաշտոնական Մոսկվան երբեք ետնաբեմից հանդես չի եկել Ղարաբաղյան հակամարտության գործընթացում եւ մնում է ամենաազդեցիկ արտաքին դերակատարը։ Այս մասին հոդված է հրապարակել Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը։

Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը ներկայումս միջազգային դիմակայություն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Հակամարտությունը մեկ երկրի փոքր մարզի կարգավիճակի շուրջ վեճից վերաճել եւ դարձել է երկու անկախ պետությունների միջեւ ընթացող  միջպետական մրցակցության, որը ծավալվում է աշխարհի մայրաքաղաքներում եւ սոցիալական մեդիայում։ Հակամարտության շուրջ մտածում են Անկարայում, Բրյուսելում, Թեհրանում եւ Վաշինգթոնում։

«Շատ հայեր ու ադրբեջանցիներ մինչեւ օրս էլ հավատում են, որ Մոսկվան ետնաբեմից ղեկավարում է իրադրությունը Ղարաբաղյան հակամարտության գործընթացում։ Սա ներելի պատրանք է երկու փոքր երկրների պարագայում, որոնց վրա դեռեւս մեծ ազդեցություն է գործում նախկին գաղութային տերությունը»,–գրում է վերլուծաբանը։ 

Նրա կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտության առանձնահատկությունն այն է, որ Մոսկվան, կամ ավելի ճիշտ Մոսկվայում որոշակի դերակատարներ, որոնք ինչ-որ պահի ավելի շատ ազդեցություն են ունեցել, շահարկել են հիմնախնդիրը, բայց միշտ թուլության դիրքերից եւ տարբեր խմբեր Մոսկվայում նախկինի պես Հայաստանի եւ Ադրբեջանի շահերն են պաշտպանում:

Վլադիմիր Պուտինի կողմից նախագահական պաշտոնի ստանձնումից ի վեր հակամարտության նկատմամբ ռուսաստանյան քաղաքականությունը դարձել է շատ ավելի պահպանողական։ Որպես նախագահ՝ Պուտինի առաջին քայլերից մեկը եղել է աշխատանքը ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարելավման ուղղությամբ, որոնք չափազանց վատթար էին Բորիս Ելցինի պաշտոնավարման ժամանակ։ Պուտինը մշտապես մատնանշել է, որ կարեւորում է երկկողմ հավասար հարաբերությունները եւ՛ Բաքվի, եւ՛ Երեւանի հետ եւ մտադրված չէ պատասխանատվություն ստանձնել Ղարաբաղյան հակամարտության համար։  

«Ըստ էության, Ռուսաստանի դիրքորոշումն  այսպիսին է՝ մենք ցանկանում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի, հատկապես եթե դա կարող է պահպանել կամ ուժեղացնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, բայց մենք չենք կարող կողմերին որոշում պարտադրել, քանի որ դա կվնասի Բաքվի եւ Երեւանի հետ մեր հարաբերություններին»,–կարծում է փորձագետը։

Նա նշել է, որ այսպիսի դիրքորոշումը նշանակում է, որ Մոսկվան կարող է շարունակել խոստումներ տալ երկու կողմերին եւ անգամ միլիոններ աշխատել երկուսին էլ զենք վաճառելով, որը կողմերն ուղղելու են միմյանց դեմ։ Հենց այս պատճառով Ղարաբաղյան հակամարտության միջազգային կոնտեքստում Մոսկվայի դիրքորոշումն էականորեն տարբերվում է Աբխազիայի, Հարավային Օսիայի կամ Ուկրաինայի հարցում իր մոտեցումից։ Մոսկվան իսկապես ցանկանում է պահպանել իր առաջատար դերակատարությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ հանդես գալով որպես հակամարտության միջնորդ, բայց այն նաեւ ցանկանում է կիսել պատասխանատվության բեռը Արեւմուտքի ուժերի հետ։ Սակայն, այս մոտեցումն այնքան էլ լավ չի աշխատում, երբ երկու հակառակորդները սկսում են կռվել։ Այսպես, 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ Մոսկվայի դիրքորոշումից դժգոհ էին ե՛ւ Երեւանում, ե՛ւ Բաքվում։

«Ռուսաստանի ռազմավարությունը՝ կառավարել հակամարտությունը, պահպանել լավ հարաբերությունները եւ՛ Բաքվի, եւ՛ Երեւանի հետ, ձգտել պահպանել հրադադարը, կանխորոշեցին միջազգային ներգրավվածությունը մի հակամարտությունում, որն ընդհանուր առմամբ ընկալվում է որպես անլուծելի։ Այն կարելի է բնութագրել որպես «նվազագույնի նախագիծ»։ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրները՝ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները, բարձր մակարդակի հազվադեպ միջամտություններ են կատարել, երբ հնարավորություն են նկատել համոզելու Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին՝ համաձայնության հասնել։ Վաշինգտոնը, մասնավորապես, երբեմն ձգտել է ակտիվ դեր ստանձնել»,–նշել է դե Վաալը։

Բայց ինչպես Մոսկվան, այնպես էլ Վաշինգթոնն ու Փարիզը բացահայտ խուսափել են հակամարտության համար պատասխանատվությունից, կողմերի առաջնորդները մեծ պատրաստակամություն չեն հայտնում համատեղ աշխատել ընդհանուր լուծում գտնելու ուղղությամբ, դիվանագետներեւի մեծամասնությունը նախընտրել է ձեռքերը լվանալ։ Դե Վաալը բնութագրում է հակամարտությունը որպես «բերմուդյան եռանկյունի», որի մշուշում անհետանում են բարի մտադրությունները եւ գաղափարները։

Վերջիվերջո, բոլոր հակամարտությունները էլ ավարտվում են, կարծում է վերլուծաբանը՝ հույս հայտնելով, որ այն կհանգուցալուծվի, երբ դերակատարները կվերանայեն իրենց ռազմավարական առաջնահերթությունները։ 

Այլընտրանքը, ըստ որի մարտական գործողությունների եւս մեկ փուլը կդրդի Մոսկվային ու իր արեւմտյան գործընկերներին փորձելու լուծում պարտադրել հայերին ու ադրբեջանցիներին, ավելի մեծ թվով զոհեր կպահանջի այս տխուր պատմությունից  ավելի լավ հետեւություն անելու համար։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ