News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կումիսի լճում թթվածնային քաղցի պատճառով սատկել է մոտ 10 տոննա հաստաճակատ, հաղորդում է Imedi-ն:

Լճի սեփականատեր Գելա Բակուրաձեի խոսքով՝ մեռած ձկներին ափ են նետել: Սատկելու պատճառը կապտականաչավուն ջրիմուռն է, որը գարնանը հայտնվում է լճում եւ մեծ քանակությամբ թթվածին է կլանում:

 «Այժմ մենք քայլում ենք ափով եւ մեռած ձուկ ենք հավաքում, որը հետագայում պետք է ոչնչացնենք», — ասել է Բակուրաձեն:

Բակուրաձեն բնակչությանը կոչ է անում չհավաքել ձկներին:

«Ես կոչ եմ անում բնակչությանը, որ նրանք մտնեն մեր ծանր դրության մեջ եւ չօգտվեն այս պահից: Նրանք ձուկը տանում են ոչ թե իրենց համար, այլ իրացնելու», — ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ