News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է Սիրիայում Մոսկվայի ու Թեհրանի գործողությունները։ Այս մասին նա հայտնել է փետրվարի 23-ին Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է DW-ն։

«Ռուսաստանի, Իրանի ու Սիրիայի գործողությունները խայտառակություն են հումանիտար տեսակետից։ Այն,ինչ այդ երեք երկրներն անում են մարդկանց հետ վերջին ժամանակներս, ամոթալի է»,- հայտնել է Թրամփը։

Թրամփը նաեւ վստահեցրել է, որ ԱՄՆ-ն Սիրիայում է  գտնվում բացառապես «Իսլամական պետության» դեմ պայքարի նպատակով։ «Մենք այնտեղ ենք մեկ պատճառով, որպեսզի ազատվենք ԻՊ-ից ու վերադառնանք տուն,- նշել է ԱՄՆ նախագահը։ Այսպես է Թրամփը պատասխանել Արեւելյան Գութայում իրավիճակը մեկնաբանելու խնդրանքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ