News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահին կից ձեռներեցների իրավունքների պաշտպանության հարցով լիազորված Բորիս Տիտովը հույս ունի, որ արտասահմանում թաքնվող բոլոր բիզնեսմենները, որոնք մտել են իր «լոնդոնյան ցուցակի մեջ», աստիճանաբար Ռուսաստան կվերադառնան: Նա այս մասին հայտնել է ՌԴ առաջինը վերադարձած ռոստովցի բիզնեսմեն Անդրեյ Կակովկինի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես կարծում եմ, որ ցուցակում ընդգրկվածները, որոնք քննությունից թաքնվում են արտասահմանում, աստիճանաբար մեկը մյուսի հետեւից կկարողանան Ռուսաստան ժամանել: Անդրեյ Կակովկինն «առաջին ծիծեռնակն» է, նրան կհետեւեն նաեւ մյուսները: Այդ գործերից յուրաքանչյուրով մենք յուրատեսակ համակարգ ենք վարում, փորձաքննություններ անցկացնում եւ կառուցում ենք քննչական մարմինների ու դատախազության հետ յուրատեսակ հարաբերություններ»,- պարզաբանել է օմբուդսմենը:

Նրա խոսքով՝ բիզնեսմեն Անդեյ Կակովկինը մեղավոր չէ այն հոդվածներով, որոնք նրան մեղսագրվում են:

Հանդիպման ժամանակ ինքը Կակովկինը պարզաբանել է, որ Ռուսաստան վերադառնալով իրեն ձերբակալել են, հարցաքննել, այնուհետեւ ազատ արձակել: «Բիզնես չի մնացել: Գործոններն առաջին հերթին տնտեսական են, չկարողացա օպտիմալացնել ըստ շուկայի կոնյունկտուրայի, ռուբլու արժեզրկման, ստիպված էի թողնել»,- հավելել է ձեռներեցը:

«Լոնդոնյան ցուցակի» առաջին գործարարը վերադարձել է Ռուսաստան 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ