Ֆրանսիայի դեսպանատան եւ Ուագադուգուի բանակային շտաբի վրա հարձակումների արդյունքում սպանվել են 8 իսլամիստ ծայրահեղականներ եւ Բուրկինա Ֆասոյի 7 զինվորներ: Այս մասին հաղորդում է AP-ն՝ հղում կատարելով երկրի կապի նախարար Ռեմի Դանջուինոին:
Նրա խոսքով՝ հինգ ծայրահեղականները սպանվել են դեսպանատան մոտ, երեքը` բանակի շտաբի մոտ: Նա ասել է, որ մահացած զինվորների թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի, քանի որ վիրավորների թիվը, ըստ վերջին տվյալների`50 է:
Բուրկինա Ֆասոյում իրականացված ահաբեկչական հարձակման հետեւանքով 7 մարդ է զոհվել