Իտալացի երիտասարդ տղան, ով որոշել էր մարիխուանայով կեքս պատրաստել, պատահաբար ծնողներին հիվանդանոց է ուղարկել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Նախօրեին Ֆրիուլիի հյուսիսային շրջանում ամուսինները խոհանոցում թարմ թխված կեքսեր են տեսել, որոնք իրենց որդին թողել էր սառչելու համար: Նրանք չեն կարողացել դիմակայել գայթակղությանը եւ փորձլ են դեսերտը, ինչից հետո շտապ օգնություն են կանչել եւ տեղափոխվել են հիվանդանոց: Հիվանդանոցում իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը թմրանյութերն են, ինչի մասին բժիշկներն անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը: Խուզարկությունից եւ հարցաքննությունից հետո տղան խոստովանել է, որ մարիխուանայի բավականին մեծ չափաբաժին էր ավելացրել «ամստերդամյան ձևով» կեքսերի մեջ: Թխվածքների մնացած մասը առգրավվել է, իսկ երիտասարդը ստիպված կլինի պատասխան տալ օրենքի առջեւ: