News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ-ն կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին, Լոնդոնում Իրանի դեսպանատան տարածքում ծայրահեղականների կազմակերպած բողոքի ակցիայի կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Press հեռուստաալիքին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրիտանական ոստիկանությունը ուրբաթ ձերբակալել է չորս անձի՝ Լոնդոնում իրանական դեսպանատան պատշգամբում բողոքի ակցիայի համար: Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բադինեժադը հաստատել է, որ դեսպանատունը հարձակման է ենթարկվել:

«Շաբաթ Լոնդոնում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան վրա ծայրահեղական կրոնական խմբերի հետ կապված մի շարք անձանց հարձակումից հետո երկրի դեսպանը հրավիրվել է Եվրոպական հարցերով գրասենյակի ղեկավարի մոտ (Իրանի ԱԳՆ)»,- ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Կասեմին:

Նա հավելել է, որ Թեհրանը բողոք  է արտահայտում այս միջադեպի կապակցությամբ եւ կոչ է արել բրիտանական կառավարությանը կատարել դիվանագետներին եւ դիվանագիտական առաքելություններին պաշտպանելու իր պարտականությունը: Մեծ Բրիտանիայի դեսպանը ափսոսանք է հայտնել միջադեպի կապակցությամբ եւ ասել, որ իրանական կողմին կտեղեկացնի հետաքննության ընթացքի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ