News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 12
Տեսնել լրահոսը

Լոնդոնում 50-ամյա փաստաբանը մեղադրվում է, որ իր ավագ դստերը ստիպել է կրկնակի անգամ «կանացի թլփատման» ընթացակարգ անցնել: Այդ ժամանակ 16-ամյա աղջիկը ընդամենը 9 տարեկան է եղել, հաղոդում է Thomson Reuters Foundation-ը:

Դատարանում, նա պատմել է, որ իր սեռական օրգանների մի մասը ածելիով կտրել են: Ընդ որում  սարսափելի ընթացակարգին նա ենթարկվել է եւս մեկ անգամ,  երբ վերքերը ապաքինվել են:

Մեղադրյալն իրեն մեղավոր չի ճանաչում, նա նաեւ ժխտում է, որ դաժան կերպով վերաբերվել է այլ երեխաներին՝ ծեծելով նրանց գավազանով:

Աղջկա խոսքով՝ նա չի կարողանում հւշել, թե ով է կոնկրետ իր հետ դա արել, բայց նշել է, որ հայրը նրանց «հրահրել է»:

«Նրան չեն տվել ցավազրկողներ կամ դեղեր, նա աղաչել է նրանց դադարեցնել, նրան մոտ ուժեղ արյունահոսություն է սկսվել»,-ասել է մեղադրյալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news