Ամերիկուհին հանուն YouTube-ի հոլովակի համար պատահաբար սպանել է իր զուգընկերոջը եւ դատապարտվել 180 օրվա ազատազրկման, հաղորդում է AP-ն:
Բացի այդ դատավորը արգելել է Մոնալիզա Պերեզին զենք կրել, ինչպես նաեւ օգուտ քաղել այդ ողբերգական պատմությունից:
Նրա 22-ամյա ընկեր Պեդրո Ռուիսը հանուն հոլովակի ընկերուհուն համոզել էր կրակել իրեն՝ ստուգելու համար արդյոք փամփուշտը կանցնի հաստ հանրագիտարանի միջով, որոն նա ծածկում էր կուրծքը: Փորձը չի հաջողվել: Պեդրոն տեղում մահացել է: