News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղ Սինտիա Նիքսոնը, որը հայտնի է Միրանդայի դերով, հայտարարել է Նյու Յորքի նահանգապետի ընտրություններին մասնակցելու ծրագրերի մասին, գրում է Meduza-ն:

«Ես սիրում եմ Նյու Յորքը, եւ ես այսօր հայտարարում եմ նահանգապետի պաշտոնում առաջադրվելու մասին: Միացեք մեզ», - Twitter-ում գրել է Նիքսոնը:

Նիքսոնի հնարավոր առաջադրման մասին լուրերը շրջանառվում էին 2017 թվականից: Նա բազմիցս քննադատել է գործող նահանգապետ Էնդրյու Կուոմոյին, ով 2018-ին պատրաստվում է վերընտրվել:

Կուոմոն եւ Նիքսոնը հավակնում են Դեմոկրատական կուսակցությունից  առաջադրվել: Նյու-Յորքի նահանգապետի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ