News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թմրամիջոցների առեւտրի համար պատժի խստացման կոչ է արել՝ ընդհուպ մինչեւ մահապատիժ, հաղորդում է ABCNews- ը:

Նյու Հեմփշիր այցելության ընթացքում, որը ամենից շատն է տուժել օփիոիդներից, Թրամփը թմրամոլության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման կոչ է արել, ինչպես նաեւ բուժման եւ վերականգնման հասանելիության, սակայն նրա ծրագրի հիմքը թմրամիջոցների տարածման մեջ ներգրավված անձանց համար պատժի խստացումն է:

«Սա շատ լուրջ խնդիր է, մենք պետք է կոշտ լինենք թմրանյութեր վաճառողների նկատմամբ: Ես ուզում եմ հաղթել այս պայքարում », - ասել է Թրամփը:

Նրա խոսքով՝ թմրանյութեր վաճառողները ամեն տարի «մեր հազարավոր քաղաքացիների կյանքն են խլում»: «Հետեւաբար, Արդարադատության նախարարությունը կփորձի խստացնել պատիժը: Մենք կենտրոնանալու ենք խոշոր վաճառողներին պատժելու վրա, որոնց մասին ավելի վաղ ասել եմ: Եվ դա կլինի մահապատիժը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ