News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կարոլինայում 20-ամյա մայրը մեկ տարեկան աղջկան սովորեցրել է մարիխուանա ծխել: Ընդ որում, նա սոցիալական ցանցերում տեսանյութ է տեղադրել, որտեղ երեխան ծխախոտ է ծխում: Դա նրան կալանավորելու պատճառ է դարձել, հաղորդում է AP-ն:

Տեսանյութից վրդովված Facebook-ի օգտատերերը դրա մասին  ոստիկանությանն են հաղորդել: Տեսանյութերից մեկում երեւում է, թե ինչպես է չափահասի ձեռքը ծխախոտը դնում երեխայի բերանին, նա քաշում է, ծուխ է թողնում եւ անտարբեր դեմքի արտահայտությամբ նայում է: 20-ամյա Բրիաննա Աշանտի Լոֆտոն ձերբակալվել է երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ մարիխուանա պահելու մեղադրանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ