Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ կստեղծվեն: Այս մասին հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Նախկինում Գյումրիում ռուսական ռազմակայանում կարգուկանոնն ապահովելու համար առանձին պարեկներ էին առանձնացված, սակայն դրանում ներառված զինծառայողները չունեին հատուկ պատրաստվածություն: Ջոկատները, որոնք հիմա ստեղծվում են, կհամալրվեն մասնագետներով, որոնք ուսումնառություն են անցել Վլադիկավկազի ռազմական ոստիկանության ուսումնական կենտրոնում:

«Զինվորական կարգուկանոնը, ճանապարհային երթեւեկության անվտանգությունը եւ օբյեկտների պահպանությունն ապահովելու համար Գյումրիի զինվորական կայազորում ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ են կազմավորվում: Անձնակազմը կունենա ռազմական տեխնիկա եւ հատուկ միջոցներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում ընդգծել են, որ անձնակազմի ընտրությունն իրականացվում է զինվորական հոգեբանների կողմից՝ սպաների, սերժանտների եւ զինվորների շարքերից:

Բաից դրանից, ամռան սկզբին նախատեսվում է ռազմական ոստիկանության եւս մեկ ստորաբաժանում ստեղծել Երեւանի զինվորական կայազորում: