ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը հոկտեմբերի 1-5-ը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում մասնակցել է AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին:
Արհեստական բանականության, թվային փոխակերպման և բարձր տեխնոլոգիաների ոլորտների տարածաշրջանային խոշորագույն հարթակներից մեկում նախարարի տեղակալը հանդես է եկել որպես գլխավոր բանախոս՝ «Ո՞վ է սնուցելու ԱԲ տնտեսությունը» թեմայով պանելային քննարկմանը։
Տաթև Ասլանյանը ներկայացրել է ԱԲ ոլորտում մարդկային կապիտալի զարգացման, նորարարական կրթական ծրագրերի ներդրման, ինչպես նաև տեղական տեխնոլոգիական էկոհամակարգի ու ստարտափների ներուժի ամրապնդման ուղղություններով Հայաստանի առաջնահերթությունները:
Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է ստարտափի հիմնադիր և ձեռնարկատեր լինելու իր փորձն օգնում ներկայիս պաշտոնում՝ նախարարի տեղակալը նշել է, որ այդ ճանապարհը ձևավորել է խնդիրների լուծման գործնական մոտեցում, որն այսօր կիրառում է նաև պետական կառավարման և քաղաքականության մշակման գործընթացում։
Նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանի մասնակցությամբ պանելային քննարկումը կարելի է դիտել՝ 7:16:52 րոպեից՝ անգլերեն https://www.youtube.com/live/1R8p504TaD0
Ռուսերեն՝ 7:16:15 րոպեից https://youtube.com/live/d6rEQIcnTOs?feature=share




























