News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 17
USD
476.16
EUR
526.54
RUB
7.43
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը

Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական աշխատանքների տարեկան ֆինանսավորումը պետական բյուջեից 2017թ.-ին կազմել է 7 մլրդ դրամ: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ասաց ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

«Արտաբյուջետային ֆինանսավորումը հաշվետու տարում կազմել է մոտ 2 մլրդ դրամ: Ամսական միջին աշխատավարձը, առանց արտաբյուջետային միջոցների, կազմել է 100 հազար դրամ»,- ասաց նա:

«Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում հավանության է արժանացել 12 նախագիծ՝ 1.3 մլն եվրո ընդհանուր ֆինանսավորմամբ: Դրամաշնորհային ծրագրերով, ըստ Ռադիկ Մարտիրոսյանի, ԳԱԱ-ն նախորդ տարի իրականացրել է 100 գիտահետազոտական աշխատանք՝ 528 հազար դոլար, 448 հազար եվրո, 1 մլն 557 հազար ռուբլի, 88 մլն 702 հազար դրամ արժողությամբ:

Նշենք, որ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին ներկա է նաեւ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել