Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ապրիլի 8-ին խիստ քննադատությամբ է հանդես եկել Սիրիայում թունավոր գազի կիրառման կապակցությամբ, հաղորդում է DW- ն:
«Չկա լավ կամ վատ պատերազմ եւ ոչինչ, որ կարող է արդարացնել զանգվածային ոչնչացման զենքի օգտագործումն անզեն մարդկանց դեմ», - ասել է Ֆրանցիսկոսը Վատիկանում կիրակնօրյա պատարագի ժամանակ: «Սիրիայում տասնյակ զոհերով ռմբակոծությունների մասին սարսափելի զեկույցների» լույսի ներքո պոնտիֆիկը քաղաքական եւ ռազմական առաջնորդներից պահանջել է «այլ ճանապարհ՝ բանակցությունների ճանապարհ ընտրել՝ միակը, որ կարող է խաղաղություն բերել»:
Նշենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն արդեն իսկ հայտարարությամբ է հանդես եկել, որում նշվում է, որ գերատեսչության ներկայացուցիչները ուշադիր հետեւում են Սիրիայում քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենքի հնարավոր օգտագործման մասին զեկույցներին: Պետդեպարտամենտում մանրամասնել են, որ եթե միջադեպն իսկապես կապված է եղել մահացու քիմիկատների հետ, ապա դրա համար պատասխանատվություն է կրում Ռուսաստանը:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն իր հերթին հերքել է սիրիական Դումայում քիմիական զենքի կիրառման տարբերակը եւ հայտարարել է, որ մեղադրանքները «կեղծ բնույթ են կրում»:
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























