News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Քաշաթաղի շրջանի «Տաք ջրեր» կոչվող տարածքում 2016թ.-ի մայիսի 21-ին մահացած 3 երիտասարդներից 2-ի հարազատները շուրջ 2 տարի է՝ պայքարում են, որ իրավապահները պարզեն ճշմարտությունը. նրանք վստահ են՝ տեղի ունեցածը սպանություն է, ոչ թե դժբախտ պատահար:

Դեպքից անմիջապես հետո իրավապահները հայտարարեցին, որ երիտասարդները խեղդվել են լճից դուրս եկող գազից:

«Մենք առաջին օրվանից էլ կասկածել ենք, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Փորձաքննությամբ ապացուցվել է, որ ջուրը մաքուր է եղել, տղաների օրգանիզմում թույն չի հայտնաբերվել, տղաները ծեծի են ենթարկվել կոշտ ու բութ գործիքներով, մահը վրա է հասել պայքարելու ընթացքում եւ վնասվածքները ստացվել են կենդանության օրոք: Բացի դրանից, փորձաքննության եզրակացության համաձայն՝ երիտասարդների բիբերը լայնացած են եղել, իսկ դա լինում է, երբ խեղդում են, թթվածնային քաղց է լինում կամ կտտանքների են ենթարկում: Մինչդեռ քննիչը գործը փակել է՝ ասելով, թե դժբախտ պատահար է: Հավի գողություն չի, 3 երիտասարդի սպանություն է, որը թաքցնում են, մեզ էնքան տարան-բերեցին, է՛լ Բակո Սահակյանի մոտ ենք եղել, է՛լ դատախազի, բայց միշտ խաբել են, ուղարկել տուն: Ավելին, դատախազին հարցրել եմ՝ ուր են իմ տղայի շորերը, կոշիկները, բջջային հեռախոսը, ինչին վերջինս պատասխանեց, թե երեւի շակալները տարել են»,- NEWS.am-ի հետ զրույցում դեպքից 2 տարի անց մանրամասներ է պատմել մահացած երիտասարդներից Կարեն Ալավերդյանի մայրը՝ Մերի Հարությունյանը:

Կարեն Ալավերդյանն ու մահացած երիտասարդներից Գրիշա Առուշանյանը մտերիմ ընկերներ են եղել, Սյունիքի մարզի Գորիս քաղաքից: Տեւական ժամանակ նրանք Ռուսաստանում արտագնա աշխատանքի են եղել, ապա վերադարձել են Հայաստան: Կարենը պետք է ամուսնանար, իսկ հարսանիքի կնքահայրը հենց Գրիշա Առուշանյանն էր լինելու:

«Գրիշայի հայրը՝ Դավիթ Առուշանյանը, Լաչինում է աշխատում, բրիգադիր է, կանչել էր տղաներին իր մոտ՝ ասելով, թե 10 օրվա գործ կա, եկեք արեք, փող կաշխատեք, իրենք էլ համաձայնվեցին ու գնացին: Վերջին անգամ տղայիս հետ մայիսի 17-ին եմ խոսել, ասաց՝ գործն ավարտել ենք, ես էլ ասացի՝ արի էլի, անհանգիստ եմ, բայց ասաց, որ Գրիշայի ծնունդն էլ ամսի 20-ին, կանենք ու հետ կգանք, դրանից հետո տղուս հետ չեմ խոսել, անհասանելի է եղել, մինչեւ որ իմացանք՝ նման դեպք է եղել»,- պատմեց տիկին Մերին:

Կարեն Ալավերդյանի մոր խոսքով, Դավիթ Առուշանյանը Քաշաթաղում խնդիրներ է ունեցել, պարտքեր: Հետաքրքիր է, որ միայն Առուշանյանները չեն բողոքում, մահացած մյուս երիտասարդի՝ Արտյոմ Բլբուլյանի ընտանիքը նույնպես պնդում է՝ տեղի ունեցածը սպանություն է:

«Դեպքից առաջ կռիվ է եղել, բայց թե որ օրը, չգիտենք, բռնության հետքեր են եղել մինչեւ մահը, մարմնական վնասվածքներ են ստացվել կենդանության օրոք: Քննիչը, սակայն, այսքանից հետո ասում է՝ դժբախտ պատահար է, վնասվածքների մասով էլ մեզ ասում են, թե մարմինները հանելիս են եղել այդ վնասվածքները: Մինչդեռ փորձաքննությամբ ապացուցված է, որ բոլորի մոտ նույն հետքերն են, նույն ձեռագիրն է, մի՞թե հնարավոր է երեք դիակ հանել ու նույն վնասվածքները ստանալ: Մենք տեղեկություններ ունենք, որ տղաները չեն էլ հասել բասեին, Դավիթ Առուշանյանը խնդիրներ է ունեցել, պարտքեր է ունեցել, կարծում եմ, որ ուզեցել են Դավիթից վրեժխնդիր լինել, բայց երեք մտերիմ ընկեր գնացել են, որ այդ հարցը պարզաբանեն, հարթեն, բայց տղաներին տարել են, ծեծել, սպանել, հետո գցել բասեինը, թե իբր խեղդվել են»,- նշեց տիկին Մերին:

Նշենք, որ գործով նաեւ ականատես վկաներ կան: Նրանք, ըստ տիկին Մերիի, չեն հարցաքննվել եւ նույնիսկ հստակ չեն կարողանում ասել, թե ինչ է տեղի ունեցել դեպքի օրը. «Մենք հույս ունենք, որ իրավապահները վերջապես կպարզեն ճշմարտությունը: Մեր բողոքն այն է, որ քննիչը մեր գործը ճիշտ չի քննել, ոչ մի գործ չի արել: Քննիչին նույնիսկ հարցրել եմ, թե ինչու աշխատանքը ճիշտ չի կատարում, պատասխանել է՝ միգուցե երիտասարդ է, շատ բան չի հասկանում: Մի՞թե կարելի է երիտասարդների սպանությունն այսպես անտեսել: Այս գործի հետեւում շատ հզոր մարդիկ են կանգնած, որոնք թույլ չեն տալիս գործը բացահայտվի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2016թ. մայիսի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Քաշաթաղի «տաք ջրեր» կոչվող լճում: Երեք երիտասարդ դեռեւս չպարզված հանգամանքներում խեղդվել են: Նրանցից մեկը Բերձորից էր, մյուս երկուսը՝ Գորիսից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ