News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Մարդին նահանգի նախկինում հայաշատ Դերիքի շրջանում ապրող 80-ամյա Հաթուն Չաչուրը շարունակում է խնամել ու պահպանել հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցին։

Թուրքական Haberler-ը անդրադարձել է Դերիքում ապրող 80-ամյա Հաթուն Չաչուրի գովելի քայլին՝ հարցազրույց անելով 8 երեխաների մոր հետ։

Հաթուն Չաչուրը նշել է, թե եկեղեցուն աչքի լույսի պես 24 ժամ հետեւում է։ «Աստծո համար, բարության համար եմ եկեղեցին խնամում»,-ասել է Հաթուն Չաչուրը՝ հիշեցնելով, որ նախկինում եկեղեցին խնամում էին Դերիքի միակ հայ ամուսինները, սակայն նրանք տարիքի հետ կապված առողջական խնդիրների պատճառով այլեւս չեն կարողանում։

Հաթուն Չաչուրը նշել է, որ ոչ պետությունը, ոչ էլ հայերն իրեն չեն օգնում, իսկ ինքը կամավոր խնամում եւ պահպանում է եկեղեցին։

Նշենք, որ Դերիքում բազմաթիվ եկեղեցիներից միայն 1650-ականներին կառուցված Սուրբ Գեւորգն է Ցեղասպանությունից հետո կանգուն մնացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ