News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Նիդերլանդների ֆինանսների նախարարության պետական քարտուղար Մեննո Սնելը Երեւանում կմասնակցի Հայոց ցեղասպանության 103-ամյակի միջոցառումներին:

Նիդերլանդներից պետական պաշտոնյան նման միջոցառմանն առաջին անգամ կմասնակցի, հայտնում է NL Times-ը: Այսուհետեւ Նիդերլանդների պետնախարարը Երւանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու համար կժամանի յուրաքանչյուր 5 տարին մեկ:

Հիշեցնենք, որ փետրվարին Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը հավանություն էր տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին: Պատգամավորները նաեւ պահանջել էին, որպեսզի Նիդերլանդները ներկայացուցիչ ուղարկի Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին:

Ինչպես հայտնում է NL Times-ը, Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո թուրքական լրատվամիջոցները քննադատել էին թուրքական ծագմամբ պատգամավորներին: Թուրքական կայքերից մեկը հրապարակել էր նրանց անունները եւ լուսանկարները՝ «Հինգ թուրքեր, որոնք հայրենիքը դավաճանել են» վերտառությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ