News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ անհրաժեշտ է, որպեսզի գործադրվեն բոլոր ջանքերն իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Այդ մասին ասվում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ։

Լարվածության ցանկացած աճ կարող է հանգեցնել մարդու իրավունքների տեսանկյունից անդառնալի հետևանքների

Հավաքների ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակությունում հիմնարար իրավունք է եւ այդպիսի հասարակության հիմնաքարերից է։ Այն հիմնարար արժեք է։ Հավաքների ազատության իրավունքի պաշտպանությունը էական նշանակություն ունի հանդուրժող եւ բազմախոհ հասարակություն ստեղծելու համար, որտեղ տարբեր հայացքներ ու մտադրություններ ունեցող մարդիկ, այդ թվում՝ փոքրամասնություն կազմող խմբերը կարող են խաղաղ գոյակցել։ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է, որ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու եւ դրանք կազմակերպելու իրավունք:

Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը Ոստիկանությունից ու այլ իրավասու պետական մարմիններից խստորեն պահանջում է նկատի ունենալ, որ կանխավարկածը միշտ պետք է լինի հավաքների ազատության իրավունքի իրականացման օգտին: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է գործել բացառիկ զսպվածությամբ, ապահովել լրագրողների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքը:

Մյուս կողմից, հավաքի մասնակիցներին կոչ ենք անում պահպանել հավաքների բացառիկ խաղաղ բնույթը եւ օրենքով նախատեսված այլ պահանջները: Միայն խաղաղ բնույթի, օրենքին համապատասխան իրականացվող հավաքներն են պաշտպանված այս իրավունքով։

Հավաքների ազատության իրավունքը կարող է սահմանափակվել միայն այնպիսի միջոցների կիրառումով, որոնք սահմանված են օրենքով, հետապնդում են իրավաչափ նպատակ եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հավաքների ազատության իրավունքի իրացումը ենթադրում է, որ հավաքի ընթացքում պետք է գործել այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների անհամաչափ սահմանափակումներ թույլ չտալու սկզբունքով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե փողոց կամ կամուրջ փակելն այդ գործողության միակ նպատակն է, ապա դա կարող է հիմք լինել սահմանափակելու հավաքը, սակայն բացառապես ելնելով կոնկրետ իրավիճակի հանգամանքներից: Ընդ որում, կարող է կապ չունենալ նույնիսկ այն, թե կոնկրետ իրավիճակում արդյոք բռնության ակտ առկա է, թե ոչ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն գործում է արտակարգ՝ շուրջօրյա ռեժիմով: Թեժ գծի 116 հեռախոսահամարին բոլոր զանգերը կարող են նույնպես ներկայացվել շուրջօրյա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ