Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խիստ քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի հասցեին՝ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման կապակցությամբ: AP-ի հաղորդմամբ՝ Էրդողանը նշել է, որ ԱՄՆ-ն անտեսել է «իրավունքները եւ արդարությունը», ինչպես նաեւ՝ միջազգային հանրությանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի այս քայլը «պարգեւ» էր դարձել Իսրայելի կառավարության համար՝ չնայած այն հանգամանքին, որ դա խաթարում է բազմամյա հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը եւ «պատիժ» է պաղեստինցիների համար: