News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայում նախորդ տարի ստեղծված ազգայնական «Լավ» կուսակցության հիմնադիրներից ազգությամբ հայ Էլմաս Կիրակոսը պատգամավորի թեկնածու է առաջադրվել Ստամբուլում։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Էլմաս Կիրակոսը Ստամբուլում պատգամավորի թեկնածու է առաջադրվել 3-րդ ընտրատարածքում եւ ցուցակում գտնվում է 8-րդ տեղում։

Հաշվի առնելով սոցհարցումների արդյունքները, կարելի է ենթադրել, որ 8-րդ տեղում գտնվողը չի հայտնվի խորհրդարանում։

Էլմաս Կիրակոսը պատգամավորի թեկնածու առաջaդրվելու թղթերը հանձնելու ժամանակ նշել էր, որ ինքը հայ է, գնում է եկեղեցի ու հպարտ է, որ Աթաթուրքի զավակներից է։

Նշենք, որ Էլմաս Կիարկոսը «Լավ» կուսակցության մյուս հիմադիր անդամների հետ երկու տարի առաջ դուրս են եկել «Ազգայնական շարժում» կուսակցությունից եւ նոր ազգայնական կուսակցություն ստեղծել «Լավ» կուսակցություն անունով։

Հիշեցնենք, որ Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 24-ին։  Գործող խորհրդարանի հայ պատգամավորներ Կարո Փայլանը եւ Մարգար Եսայանը կրկին թեկնածուներ են առաջադրվել իրենց կուսակցությունների կողմից, սակայն Սելինա Դողանին չեն առաջադրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ