Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում ճակատ ճակատի բախվել են «BMW» մակնիշի և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։