News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի բացահայտումներից հետո ՀՀ սփյուռքի նախարարությունը տարբեր երկրներից մեր հայրենակիցները տարաբնույթ տեղեկություններ են հաղորդել Մանվել Գրիգորյանի ղեկավարած կառույցի հետ իրենց առնչությունների եւ համագործակցության ձախողված փորձի մասին: Այս մասին տեղեկացնում է սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ստացված տեղեկատվությունը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը սահմանված կարգով փոխանցել է Հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով ընթացք տալու համար։

«ՀՀ սփյուռքի նախարությունը, լինելով Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի միջեւ հարաբերությունները համակարգող մարմին, հետամուտ է լինելու արտերկրում բնակվող հայերին մտահոգող հարցերին պատասխաններ տալուն»,- ասված է հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ