ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։
Մեկ այլ որոշմամբ՝ Անուշիկ Ավետյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։
Անուշիկ Ավետյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ էր նշանակվել 2025 թվականի ապրիլի 2-ին՝ վարչապետի N 260-Ա որոշմամբ։
Նշենք, որ Անուշիկ Ավետյանը ԱԺ նախկին պատգամավոր, ՔՊ–ական Արման Բոշյանի կինն է։





























