ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով`

Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արամազդ Ղալամքարյանին վերանշանակել ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում»,–ասված է որոշման մեջ։