People Management ամսագիրը, հղում անելով Էդինբուրգի դատարանի դատական որոշմանը, հայտնել է, որ բրիտանուհին գործատուից 16,5 հազար ֆունտ ստեռլինգ (ավելի քան 22 հազար դոլար) է դատական կարգով ստացել՝ «ռուսական ակցենտի» պատճառով գաղտնալսման մասին արտահայտության համար։

Ամսագրի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել 2022 թվականին։ Մեծ Բրիտանիայի հարկային և մաքսային վարչության աշխատակիցը ազգությամբ հայուհի էր և ազատ խոսում էր անգլերեն։ Նա նաև ուներ «ռուսական ակցենտ», քանի որ ռուսերենը նրա մայրենի լեզուն էր։ Աշխատանքի ընդունման ժամանակ ներածական հրահանգավորման ընթացքում կինը նկատել էր, որ իր պայուսակի ժապավենից ամրակալը պոկվել է, և գնացել էր այն փնտրելու։

«Նրա անմիջական ղեկավարը գնացել է նրա հետևից և նկատել, որ դա կարող է լինել «լսող սարք»։ Դատարանը որոշել է, որ այդ մեկնաբանությունը գնահատվել է որպես ռասայական հատկանիշով ուղղակի խտրականություն, քանի որ ... «դա չէր արվի այն ստաժորների նկատմամբ, որոնց ռուս չեն ընկալում», — ասվում է ամսագրի հաղորդագրության մեջ։

Հրապարակման համաձայն՝ քննության ընթացքում նաև պարզվել է, որ ղեկավարը կասկածի տակ է դրել նրա նախկին հայկական ազգանվան վերաբերյալ արտահայտած մտահոգությունները։ Նա նաև կնոջից պահանջել է կրկին անցնել փորձաշրջանը և անհիմն մեղադրել է նրան ոչ պատշաճ վարքագծի մեջ՝ մասնավորապես վերագրելով նրան «Ռուսաստանի մասին հայտարարություններ, որոնք նա չէր արել»։

«Կնոջ օգտին նշանակվել է 14 հազար ֆունտի չափով բարոյական վնասի փոխհատուցում՝ գումարած ... տոկոսներ, ինչի արդյունքում վճարումների ընդհանուր գումարը կազմել է 16 506 ֆունտ», — ասված է People Management-ի հաղորդագրության մեջ։