News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա՝ հունիսի 20-ի հերթական նիստում քննարկելու է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումներն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:

ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի մասին դիմումներ են ներկայացրել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 12 տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ՝

Թամարա Վոլոդյայի Սարգսյանը

Հասմիկ Նապոլեոնի Շափաղաթյանը

Նաիրի Էդիկի Բախշյանը

Ռոբերտ Գուրգենի Հակոբյանը

Սլավիկ Սուրենի Ամիրյանը

Սոֆյա Ղարիբի Պետրոսյանը

Աղասի Մամիկոնի Հակոբյանը

Դավիթ Խաչիկի Հարությունյանը:

Նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմելու է նաև արձանագրություն՝ Ազգային Ժողովի պատգամավորի մանդատ տալու վերաբերյալ:

Նշենք, որ օրերս պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը: Վերջինս պատգամավոր է ընտրվել թիվ 12 ընտրական տարածքից: Այդ ընտրական տարածքի բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ են գրել, որի արդյունքում պատգամավորի մանդատը բաժին կհասնի «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Հրանտ Դավթյանին:

Հրանտ Դավթյանը գործարար է, եղել է ԱԺ պատգամավոր: Նա մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց 2015 թվականին, սկանդալային մի պատմության շնորհիվ: Հրանտ Դավթյանը հայհոյել էր ու ապտակել ճանապարհային ոստիկանին միայն այն պատճառով, որ ոստիկանը, այսպես ասած, համարձակվել էր կանգնեցնել իր ավտոմեքենան:

Տպել
Ամենաշատ