News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վայոց Ձորի՝ Ջերմուկ քաղաքում այսօր՝ հունիսի 25-ին, կրկին բողոքի հանրահավաք է տեղի ունեցել ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման։ 

Բողոքի ակցիային մասնակցել են «Երկիր ծիրանի» կուսակցության մի խումբ ներկայացուցիչներ՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ։

Բողոքի գործողություններին մասնակցում էին ոչ միայն Ջերմուկ համայնքը, այլ նաև Հայաստանի այլ քաղաքներ։ Արդեն մի քանի օր է Ջերմուկ համայնքի բնակիչները փակել են Ամուլսար տանող բոլոր ճանապարհները և պահանջում են անհապաղ դադարեցնել Ամուլսարի շահագործումը և վերականգնել պատճառված վնասները։

Քաղաքացիների դիրքորոշումը հստակ է, քանի դեռ պաշտոնական որոշում չի ընդունվել դադարեցնելու Ամուլսարի շահագործումը, բողոքի գործողությունները շարունակվելու են։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստան ժամանած միջազգային փորձագետները նախօրեին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էին որ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությունը պետք է մաքրող կայան կառուցի, հակառակ պարագայում թթվային դրենաժի հնարավորություն կա, ինչը լուրջ ռիսկեր է պարունակում։

 

Տպել
Ամենաշատ