News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մենք կարծում ենք, որ ամեն ինչ պետք է անել  ղարաբաղյան հակամարտության առումով լարվածությունից ու առճակատումից խուսափելու համար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ մեկնաբանելով այն հավաստիացումները, որ Ադրբեջանը սահմանին ուժեր է կենտրոնացնում եւ պատերազմի պատրաստվում:

«Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը։ Կարող եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը առաջնային հարց է եղել ԵՄ պաշտոնյաների հետ ՀՀ վարչապետի հանդիպումներում։ Մենք լսել ենք մտահոգությունները։ Մենք կանենք այն, ինչ կարող ենք, որ փոխանցենք չափավորության եւ հանգստության մեսիջները»,–նշեց դեսպանը։

Սվիտալսկին հավաստիացրեց՝ նոր լարվածություն տարածաշրջանում ԵՄ–ն չի ուզում. «Մեզ նոր լարվածություն այս տարածաշրջանում պետք չէ, հատկապես ղարաբաղյան հակամարտության դեպքում։  Սա է այն ուղերձը, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները հղել են իրենց հանդիպումներում, համոզված եմ՝ նույնը նաեւ ԵՄ պաշտոնյաները ասել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումներում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ