News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավարը Քեմալ Ղըլըչդարօղլուն տուգանվել է ռեկորդային գումարով երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին «վիրավորելու» համար, հայտնում է Anadolu-ն։

Ընդդիմադիրը Էրդողանին մեղադրել է փողերը արտասահման փոխանցելու մեջ։ Վերջինս հերքել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով նախորդ տարվա նոյեմբերին, որ իր ընտանիքը «ոչ մի կոպեկ չի ուղարկել արտասահման»։

Դատարանը որոշել է, որ Ղըլըչդարօղլուն պետք է Էրդողանին և նրա շրջապատին վճարի 75 000 դոլար։

Բացի այդ, իշխանությունները հետաքննություն են սկսել այն բանից հետո, երբ ընդդիմադիր գործիչը սոցցանցում հրապարակել է մի մուլտֆիլմ, որտեղ Էրդողանի դեմքը տեղադրվել է մի քանի կենդանիների վրա՝ անվանելով այն «Էրդողանի հող»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ