News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննությունը դեռ ընթանում է, սակայն նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

«Փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն մեզ, արդյունքների մասին տեղեկացված չենք: Այսօր եմ տեսակցել պարոն Գրիգորյանին, շատ վատ էր առողջական վիճակը, օր օրի ավելի վատանում է: Քանի որ նա ժամանակին քիմիան չի ստացել եւ շաքարը  բարձրանում է, հիվանդությունները զարգանում են: Այսօր կոնկրետ նոր խնդիրներ ուներ, եւ կրկին  բժշկի ենք դիմել, որ այցելի: Սակայն կալանավայրի պայմաններում այդ ամենը կազմակերպելը մի փոքր բարդ է եւ արդյունավետ չի, միեւնույն է, հիվանդությունները զարգանում են, եւ բոլոր նպաստավոր պայմանները ստեղծված են, որ մարդուն արագ մահ պատճառվի: Ամեն ինչ անում ենք, որ գոնե հետաձգենք այդ պահը»,- ասաց պաշտպանը:

Արսեն Մկրտչյանը հավելեց, որ իրենց առաջնահերթ խնդիրն այս պահին Մանվել Գրիգորյանի կյանքը փրկելն է, ինչից հետո կանցնեն ակտիվ պաշտպանական գործողությունների:

«Մեզ այժմ պետք է, որ մարդը ողջ լինի, ես չեմ ասում առողջ, քանի որ առողջ այլեւս չի լինի: Դրանից հետո միայն կանցնենք ակտիվ պաշտպանական գործողությունների»,- ասաց նա:

Պաշտպանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան, սակայն մինչեւ հիմա այն վարույթ չի ընդունվել: Իրենք նաեւ մի շարք միջնորդություններ ունեն, որոնք հետագայում կներկայացնեն:

Պաշտպանի խոսքով՝ նախաքննությունը շարունակվում է, քննչական գործողություններ են իրականացվում Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ, նա գործով ցուցմունք է տվել:

Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի տանը եւ նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկության արդյունքում պարզվել էր, որ ապրիլյան պատերազմի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաեւ զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաեւ մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, թանկարժեք մեքենաներ: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է:

ԱԺ-ն բավարարել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դատախազի միջնորդությունը, այնուհետեւ 77 կողմ, 3 դեմ ձայով զրկել նրան անձեռնմխելիությունից:

Հուլիսի 24-ին Էջմիածնի քաղաքապետարանի ավագանին միաձայն քվեարկությամբ Մանվել Գրիգորյանին զրկել է Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ