News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության եւս մեկ կասկածյալի, հաղորդում է Kommersant.ru-ն՝ հղում անելով Anadolu-ին:

Նա ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենի կազմակերպության անդամի կինն է՝ Այշե Սյոգուտը:

Հաղորդվում է, որ նրա ամուսին Շախին Սյոգուտն է «վերահսկել» ռուս դիվանագետի մարդասպանին: Նա կալանավորվել է ապրիլին: Anadolu-ի հաղորդմամբ Սյոգուտը նախկինում ցուցմունք է տվել դատախազին եւ երկրից չբացակայելու ստորագրությամբ բաց թողնվել: Մեղադրական կողմը դրան դեմ է արտահայտվել եւ նրան կալանավորելու կարգադրագիր  տվել:

Հարձակումը կատարել է Թուրքիայում ոստիկանության աշխատակից Մեւլութ Ալթինթաշը, որը հանցագործության վայրում սպանվել էր: Ռուսական դեսպանին սպանելու գործով 8 մարդ է կալանավորվել, որոնցից 4-ը նախկին ոստիկաններ են: Թուրքական իշխանությունները կատարվածի համար մեղավոր են համարում FETO-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ