Ամերիկացի բանակցողներ Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կարող են կիրակի՝ սեպտեմբերի 6-ին, ժամանել Կիև։ Այդ մասին հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։

«Ուիթքոֆը և Քուշները, ամենայն հավանականությամբ, կիրակի կժամանեն Կիև», - գրել է նա իր Telegram-ալիքում։