Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 1287-ի, 5083 մարդ համարվում է անհետ կորած, հայտնում է Nepal Samaya պարբերականը՝ հղում անելով երկրի իշխանություններին։
«Ռասուվա շրջանում Բհոտե-Կոսի գետի վրա տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքով այս պահին հայտնաբերվել է 1287 զոհի մարմին... ջրհեղեղի և աղետի հետևանքով 5083 մարդ համարվում է անհետ կորած։ Նրանցից՝ Ռասուվայից՝ 2130, Նուվակոտից՝ 2340, ինչպես նաև 583 օտարերկրյա քաղաքացի», - գրում է պարբերականը։
Ջրհեղեղը տեղի էր ունեցել օգոստոսի 26-ի առավոտյան Նեպալի հյուսիսային շրջաններում այն բանից հետո, երբ Չինաստանի կողմից եկող հզոր ջրի հոսքը լցվել է Բհոտե-Կոսի գետը։ Ջրհեղեղը տեղի է ունեցել սառցադաշտի փլուզումից և դրա հետևանքով առաջացած սողանքից հետո։




























