2024 թվականին կայացած Digitalization Conference in Armenia-ից հետո, որի ընթացքում Հայաստանի թվային մարքեթինգի ոլորտի ճանաչված փորձագետ, Persona Marketing Agency-ի հիմնադիր և PBA.AM-ի հիմնադիր Տիգրան Հարությունյանը խոսում էր թվային կրթության, արհեստական բանականության և բիզնեսի ապագայի մասին, NEWS.am-ը նրա հետ զրույցի ընթացքում հետաքրքրվել էր նաև վերջին տարիներին իրականացված ամենահաջողված միջազգային նախագծերով։

Հարությունյանը նշել էր, որ իր մասնագիտական գործունեության ամենակարևոր միջազգային համագործակցություններից երկուսը կապված են եղել Grammy մրցանակակիր դաշնակահար Վահագն Ստեփանյանի և միջազգայնորեն ճանաչված թմբկահար, ձեռնարկատեր և DopeStickz ընկերության հիմնադիր Eric Moore-ի հետ։

Այս հայտարարությունից հետո NEWS.am-ի խմբագրությունը որոշեց կապ հաստատել երկու գործընկերների հետ՝ հասկանալու, թե ինչ դեր է իրականում ունեցել Տիգրան Հարությունյանը այդ նախագծերում և ինչու են նրանք շարունակում բարձր գնահատել նրա աշխատանքը։

Վահագն Ստեփանյան

Վահագն Ստեփանյանի խոսքով՝ իրենց համագործակցությունը սկսվել է «Chapter» ալբոմի միջազգային առաջխաղացման ժամանակ, երբ անհրաժեշտ էր ստեղծել ոչ միայն գովազդային արշավ, այլ ամբողջական թվային ռազմավարություն։

«Տիգրանը պարզապես մարքեթինգ չէր անում։ Նա խորությամբ ուսումնասիրեց իմ լսարանը, մշակեց երկարաժամկետ ռազմավարություն և ստեղծեց համակարգ, որի շնորհիվ «Chapter» ալբոմը կարողացավ հասնել միջազգային լսարանի։ Արդյունքում այն հայտնվեց Billboard Jazz Albums Chart-ի 5-րդ հորիզոնականում, ինչը մեզ համար պատմական ձեռքբերում էր»։

Սակայն, ըստ Ստեփանյանի, այդ նախագիծը համագործակցության միայն սկիզբն էր։

Նրա խոսքով՝ հետագա տարիներին Տիգրան Հարությունյանը շարունակեց ղեկավարել իր թվային մարքեթինգային ռազմավարությունը, որի արդյունքում երաժշտությունը հատեց 600 միլիոն Spotify լսումների սահմանը։

«Ես համագործակցել եմ տարբեր երկրների մասնագետների հետ, բայց Տիգրանի ուժեղ կողմը նրանում է, որ նա մտածում է ոչ թե որպես գովազդային մասնագետ, այլ որպես բիզնես ստրատեգ։ Նա հասկանում է, թե ինչպես կառուցել երկարաժամկետ բրենդ և ինչպես զարգացնել արտիստի կարիերան միջազգային շուկայում»։

Ստեփանյանի խոսքով՝ ամենակարևոր հատկանիշներից մեկը Տիգրան Հարությունյանի կարողությունն է համատեղել ստեղծարար մտածողությունը տվյալների վերլուծության և բիզնես ռազմավարության հետ։

«Դա շատ հազվադեպ համադրություն է։ Նա կարողանում է ստեղծագործական նախագիծը վերածել չափելի արդյունքների: Քչերին է հաջողվել լինել BillBoard-ի բարձր հորիզոնականներում և առանց Տիգրանի ես կարծում եմ շատ դժվար կլիներ։

Eric Moore

Նույն կարծիքին է նաև Eric Moore-ը, որը համարվում է աշխարհի ճանաչված թմբկահարներից մեկը և հանդիսանում է DopStick ընկերության հիմնադիրը։

NEWS.am-ի հետ զրույցում նա նշել է, որ Տիգրան Հարությունյանի հետ համագործակցությունը սկսել է ընկերության PR-ի և թվային գովազդային ռազմավարության մշակմամբ։

«Առաջին իսկ հանդիպումից հասկացա, որ Տիգրանը սովորական մարքեթոլոգ չէ։ Նա առաջին հերթին հասկանում է բիզնեսը։ Մինչ մյուսները խոսում էին գովազդից, նա խոսում էր հաճախորդի վարքագծից, տվյալներից, ավտոմատացումից և երկարաժամկետ աճից»։

Eric Moore-ի խոսքով՝ այդ ռազմավարության արդյունքում DopStick-ի թվային վաճառքներն ու եկամուտները զգալի աճ են գրանցել։

«Տիգրանի ներգրավվելուց հետո մեր գովազդային համակարգերը ամբողջությամբ վերակառուցվեցին։ Մենք տեսանք մոտ 800% revenue growth, ինչը գերազանցեց մեր բոլոր սպասելիքները։  Դա պարզապես հաջող գովազդ չէր։ Դա ամբողջական բիզնեսի փոխակերպում էր »։

Moore-ի խոսքով՝ տարիների ընթացքում ինքը համագործակցել է բազմաթիվ մարքեթինգային ընկերությունների հետ, սակայն Տիգրան Հարությունյանի մոտեցումն առանձնանում է։

«Նրա ամենամեծ առավելությունը ռազմավարական մտածողությունն է։ Նա միավորում է մարքեթինգը, հոգեբանությունը, տվյալների վերլուծությունը, AI գործիքները և բիզնես մտածողությունը։ Այդ համադրությունը շատ հազվադեպ է հանդիպում, և հենց դրա համար ես նրան համարում եմ այն լավագույն մասնագետներից մեկը, ում հետ աշխատել եմ։ Նաև շատ համառ է։ կարող է որոշ Campaign-ներ անհաջող գնան բայց նա մինչև վերջ պայքարում է որ գովազդը լինի արդյունավետ»։

Վահագն Ստեփանյանի և Eric Moore-ի գնահատականները ցույց են տալիս, որ Տիգրան Հարությունյանի մասնագիտական գործունեությունը վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից։ Միջազգային երաժշտական նախագծերից մինչև թվային գովազդային ռազմավարություններ և էլեկտրոնային առևտրի բիզնեսների աճ՝ նրա աշխատանքը շարունակել է նպաստել միջազգային նախագծերի զարգացմանը, բրենդների ճանաչելիության բարձրացմանը և չափելի բիզնես արդյունքների ապահովմանը։