Ստամբուլում արդեն 10-րդ անգամ տեղի է ունեցել մարդու իրավունքների համար պայքարող անձանց Հրանտ Դինքի անունով մրցանակի հանձնումը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Հրանտ Դինքի մրցանակի հանձնման արարողության սկզբում ելույթ են ունեցել «Մեծ Բազար», «Ոմանք« եւ «Սահակյան» երգչախումբը։
Ժյուրին ձայների մեծամասնությամբ Թուրքիայից Հրանտ Դինքի մրցանակը հանձնել է 1970-ականներից մարդու իրավունքների համար պայքարող, այդ պայքարի համար մի քանի անգամ կալանավայրերում հայտնված Մուրադ Չելիքքանը։
Արտասահմանից Հրանտ Դինքի մրցանակին արժանացել է Եմենի մարդու իրավունքների պաշտպանության միությունից Ռադյա էլ-Մութավեքելը։
Հրանտ Դինքի մրցանակի ժյուրիի կազմում հանդես է եկել նաեւ հայտնի ռոք երգիչ Սերժ Թանկյանը։