Հատուկ քննչական ծառայությունը հաստատում է գործարար Սամվել Մայրապետյանին ձերբակալելու մասին տեղեկատվությունը: NEWS.am-ին այս մասին հայտնեցին ՀՔԾմամուլի ծառայությունից:
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է ՀՔԾ–ում քննվող գործի շրջանակներում, այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Նշենք, որ Մայրապետյանը Հ2 հեռուստաընկերության սեփականատերն է: