News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

Տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգն իր գրքում մտավախություն է հայտնել փոփոխված ԴՆԹ-ով «սուպերմարդկանց» հայտնվելու հետ կապված, հայտնում է The Sunday Times-ը:

Հոքինգը մահվանից առաջ գրել է «Լուրջ հարցերին կարճ պատասխաններ» աշխատությունը, որը կհրապարակվի հոկտեմբերի 16-ին: Ֆիզիկոսը գրքում մտավախություն է հայտնում, որ ապագայում մարդիկ կարող են հանուն փողի ԴՆԹ-ում փոփոխություններ կատարել, որպեսզի լավացնեն օրգանիզմի տարբեր հատկությունները:

«Մարդկանց վրա, հավանաբար, որոշակի օրենքներ կկիրառեն գենային ինժեներիայի դեմ, սակայն ոմանք չեն կարողանա դիմանալ գայթակղությանը՝ մարդկային որակները լավացնելու համար, օրինակ՝ հիշողությունը, հիվանդություններին դիմադրողականությունը, կյանքի տեւողությունը»,- պարբերականը մեջբերում է կատարել գրքից:

Հոքինգի կարծիքով՝ «բարելավված» մարդու հայտնվելը կհանգեցնի նրան, որ սովորական մարդիկ կսկսեն ձեւավորել հատուկ, ցածը դաս կամ ընդհանրապես կվերանան:

Հոքինգը գիտության տարածող էր եւ «Լուրջ հարցերին կարճ պատասխաններ» գրքի հեղինակը, որը տասնյակ միլոն տպագրաքանակով է տարածվել: Նա զբաղվել է տիեզերական սինգուլյարության առաջացման խնդրով՝ Տիեզերքի նախնական վիճակ, որից այն, Մեծ պայթյունի տեսության համաձայն, անընդհատ ընդարձակվում է: Նա մահացել է մարտի 14-ին 77 տարեկանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news