News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հիվանդանոցներից մեկում սրտի անբավարարության հետեւանքով հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան կյանքից հեռացավ կենդանությա օրոք արդեն լեգենդ դարձած, «Ստամբուլի աչք» մականունը ստացած աշխարհահռչակ ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերը։

1928 թվականի օգոստոսին ծնված եւ 90 տարեկանում աշխարհը լքած Արա Գյուլերը կյանքի 68 տարին նվիրել է լուսանկարչությանը։ Նրա արխիվում կա ավելի քան 2 մլն լուսանկար։

Արա Գյուլերը 1951-ին ավարտում է Ստամբուլի հայկական Կեդրոնական վարժարանը։ Նա 1950-ին արդեն թղթակցում է Yeni Asia պարբերականին։ Իսկ արդեն 1958-ին դառնում է Paris-Match, Stern եւ Time-Life պարբերականների թղթակիցը։ Արա Գյուլերը Annual Photography-ի կողմից ճանաճվել է աշխարհի 7 լավագույն լուսանկարիչների շարքում։ 1962-ին արժանացել է  Master of Leica տիտղոսին։

Գյուլերը սրանցից բացի բազմաթիվ այլ մրցանակներ է ստացել թե Թուրքիայում, թե աշխարհի տարբեր կազմակերպություններից։

Արա Գյուլերի լուսանկարները ցուցադրվում են ԱՄՆ-Ի Rochester Georg Eastman թանգարանում, Նեբրասկայի համալսարանի Sheldon Colection-ում, Քյոլնի Ludwing'de Das Imaginare Photo Museum-ում եւ այլուր։

Արա Գյուլերը լուսանկարել է համաշխարհային մեծության դեմքերի, ինչպիսիք են Բերթրանդ Ռասսելը, Առնոլդ Թոյընբին, Ուինսթոն Չերչիլը, Պիկասոն, Սալվադոր Դալին, Սոֆի Լորենը եւ այլք։

Արա Գյուլերը հարցազրույցներից մեկում պատմել է, թե ինչպես է եղել Սոֆի Լորենին լուսանկարելը։ «Մի անգամ տեսա, որ նա վերելակ է նստում, ես շտապեցի նրա հետեւից։ Միասին վերեւ բարձրացանք։ Նա հոգնած էր, հանեց կոշիկները եւ պառկեց մահճակալին։ Հարցրեցի, թե կարող եմ նրան այդ դիրքով լուսանկարել, նա դրական պատասխանեց։ Նկարեցի եւ ուղարկեցի լուսանկարները մեր թերթին, որտեղ իմ իմ արած լուսանկարները տպագրվեցին «Արա Գյուլերը՝ Սոֆի Լորենի ննջարանում» վերնագրով»,-պատմել է Արա Գյուլերը։

Հայտնի լուսանկարիչը նաեւ ներկայացրել էիր հանդիպումը Պիկասոյի հետ։ «Երբ Պիկասոյի հետ հանդիպեցին, ինքն ինձ շատ էր հավանել։ Նա ասաց. «Դու ինձ այդքան շատ լուսանկարում ես, սպասիր ես էլ քեզ նկարեմ»։ Հիմա Թուրքիայում Պիկասոյի մեկ օրիգինալ կտավ կա՝ իմ տանը»,-հպարտացել էր Արա Գյուլերը։

Տպել
Ամենաշատ